Ախալքալաքի շրջանի Սուլդա, Դադեշ և Բոզալի գյուղերի 30-ից ավելի ընտանիք բողոքում են, որ 6 տարուց ավելի է ինչ նրանց հողերը օգտագործում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, բայց փոխհատուցում չեն տալիս:

Թորոյան Վարսենիկն Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղի բնակիչ է: Նա ունի 18 հար հող, որը ընկնում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման ճանապարհին, բայց նա չի ստացել փոխհատուցում, քանի որ իր սեփական հողատարածքները գրանցված են որպես պետական սեփականություն:

Նրա խոսքով, երեք տարի առաջ, մարդիկ եկել են խոսել նրա հետ և ասել, որ մեկ շաբաթից փոխհատուցումը կստանան:

«Մյուսները ստացել են, իսկ մեզ չեն տալիս: Մեզ համար առեղծված է, թե ինչպես է պատահել, որ մեր հողերը պետական սեփականություն են դարձել: Սա իմ հոր հողն է, որը կտակել է ինձ: Մենք ունենք առք ու վաճառքի փաստաթուղթը: Ես 6 տարի է այդ հողերը չեմ օգտագործում: Թող այդ վնասը նույնպես փոխհատուցեն, ես ինչքան շահույթ կորցրեցի 6 տարիների ընթացքում: Եթե այդպես շարունակվի ես թույլ չեմ տա, որ գնացքները անցնեն իմ հողերով», – դժգոհում է Վարսենիկ Թորոյանը:

Ռուդիկ Հակոբյանը նույնպես վրդովված է, թե ինչպես պատահել, որ իր հողը գրանցվել է որպես պետական սեփականություն: Նա ունի 40 հար հող, որից 20-ը ընկել են երկաթուղու կառուցման ճանապարհին: Նրա հողատարածքը նույնպես գրանցված է որպես պետության սեփականություն:

«Այդ օրը ես գյուղում չէի, ես չեմ լուսանկարվել իմ հողատարածքի հետ, նրանք ասում են, որ դուք չունեք լուսանկար հողատարածքի հետ և այդ պատճառով իմ հողերը գրանցել են որպես պետության սեփականություն: Բայց չէ որ ես ունեմ փաստաթղթեր: Այժմ ոչ-ոք չի բացատրում մեզ, թե ում դիմել կամ ինչ պետք է անել, որպեսզի վերադարձնենք մեր հողերը», – ասում է Ռուդիկ Հակոբյանը:

Հստակեցնելու համար, թե ինչումն է խնդիրը այս և մյուս բողոքող մարդկանց, մենք զանգեցինք Էկոնոմիկայի և կայուն զարգացման Նախարարություն, որտեղ մեզ ասացին, որ նրանք կարող են պատասխանել մեր հարցերին միայն այն դեպքում, եթե մենք ասենք այդ մարդկանց ռեեստրի կոդերը: Սակայն, քանի որ այդ մարդիկ գույքի սեփականաշնորհման փաստաթուղթ չունեն, այդ կոդը նույնպես նրանք չունեն:

Որպեսզի ինչ-որ կերպ պարզաբանենք իրավիճակը, մենք որոշ բողոքողների հետ միասին գնացինք պետական գույքի գործակալության ներկայացուցչի մոտ: Նա հրաժարվեց մեկնաբանությունից, սակայն նայեց բողոքողների բոլոր փաստաթղթերը և յուրաքանչյուրին անհատական բացատրեց հրաժարականի պատճառը:

Վարսենիկ Թորոյանի մոտ հողի սեփականությունը հաստատող հիմնական փաստաթղթում, առք ու վաճառքի ակտի մեջ, բացակայում է երկրորդ կնիքը, այդ փաստաթուղթը համարվում է թերի, կեղծ ու այդ պատճառով գույքը չի հաստատվել և փոխհատուցումը մերժվել է: Վարսենիկը կարծում է, որ նրան պարզապես չեն ուզում տալ փոխհատուցում և կնիքի բացակայությունը միայն պատճառ է, և որ նա գիտի գյուղում մարդկանց, ովքեր առք ու վաճառքի մեկ կնիքով ստացել են փոխհատուցում:

Ռուդիկ Հակոբյանի հողի առք ու վաճառքի փաստաթուղթը նույնպես թերի է, բացակայում է երկրորդ կնիքը:
«Ինչ անեմ, գյուղի հանձնակատարը տվեց ինձ այս փաստաթուղթը: Որտեղից իմանայի որ հարկավոր է երկու կնիք, ոչ թե մեկ», – ասում է Ռուդիկ Հակոբյանը:

Հողի փոխհատուցման չափերը տարբեր են կախված նրանից, թե ինչ է սեփականատերը աճեցրել իր հողի վրա: Ամենացածր փոխհատուցումը կարտոֆիլ աճեցվող դաշտի համար է – 2.40 լարի մեկ 1 քմ հողատարածքի համար: Ամենաբարձր փոխհատուցումը տրվում է սխտորի դաշտերի համար: Այդ իսկ պատճառով սեփականատերերին լուսանկարել են բերքի հետ, ինչը և հանդիսացել է ապացույց, թե նա ինչ է աճեցրել:

Էդգար Վարդանյանը նույնպես չի ստացել փոխհատուցում: Նա զայրանում է, որ եթե մարդն ունի փաստաթուղթ, ինչ կարևոր է նկարվել է այդ օրը, թե ոչ:

«Ես այդ օրը չեմ եղել գյուղում, չեմ լուսանկարվել, սակայն ըստ փաստաթղթերի դա իմ հողն է», – ասում է Էդգար Վարդանյանը:

Աղասի Մարուքյանը Սուլդա գյուղից է, նրա երկու հողակտորը ընկել են երկաթուղու կառուցման ճանապարհին, մի հողակտորի համար ստացել է փոխհատուցում, իսկ մյուսի համար չի ստացել: Նրա խոսքով հրաժարվում են փոխհատուցում տրամադրել, քանի որ նա լուսանկարվել էր միայն մեկ հողակտորում, որով և հաստատվել է սեփականությունը, իսկ մյուսում` ոչ:

«Այդ տարածքները գտնվում են միմյանցից 200 մետր հեռավորության վրա, ինչպես կարող եմ ես մի հողատարածքը նշել, մյուսը ոչ: Այն ժամանակ այն մարդուն ով արձանագրում էր, ես ասել եմ դա: Նրա անունը Վանո Մերաբիշվիլի էր: Ես նրան ասացի, որ երկրորդը մասը նույնպես իմն է, և նա ասաց, որ ինքը դա նույնպես արձանագրել է: Սակայն պարզվում է, որ նա այն չի արձանագրել և այդ հողատարածքը գրանցվել է որպես պետական սեփականություն», – դժգոհում է Աղասի Մարուքյանը:

zzemlya

Աղասի Մարուքյանը երկու անգամ դիմել է դատարան:
«Դատարանում վճարել եմ 200 լարի: Դատարանում չգիտեն, թե ով պետք է վճարի փոխհատուցումը: Դատարանից եկավ գրություն այսպիսի հարցով, թե ում եմ հայց ներկայացնում: Ես նույնպես չգիտեմ, թե ումից պահանջեմ», – ասում է Աղասի Մարուքյանը:

Պետրոս Ավետիսյանը, Սամվել Խաչատրյանը, Խաչիկ Դուրգարյանը և Արտյոմ Վարթիկյանը Բոզալի գյուղից ստացել են փոխհատուցում հողատարածքների համար որոնք ընկել են երկաթուղու կառուցման ճանապարհին, սակայն հողի մյուս մասի համար, որտեղ շինարարությունից հետո ծառեր են տնկվել փոխհատուցում չի ստացել:
«Մենք թույլ չէինք տալիս, աշխատողներին տնկել ծառերը, սակայն մեզ ասացին, որ իրենք անում են իրենց գործը, ղեկավարության հրամանը և բոլոր հարցերը ուղենք նրանց: Սակայն ղեկավարությունը չի գալիս, մենք նրանց չենք կարող գտնել», – ասում է Պետրոս Ավետիսյանը:

Մենք պարզեցինք, որ քաղաքացիների փոխհատուցման հարցով զբաղվում է առանձին կազմակերպություն, որը հաղթել է տենդեր-մրցույթում: Երկուշաբթի կազմակերպության ներկայացուցիչները պետք է գան Ախալքալաք, որպեսզի տեղում ուսումնասիրեն բոլոր քաղաքացիների գործերը, ովքեր չեն ստացել փոխհատուցում: Ինչպես կլուծվի Սուլդա, Դադեշ և Բոզալի գյուղերի ավելի քան 30 ընտանիքների խնդիրը, կտեղեկացնենք իրադարձության զարգացման հետ միասին:

zemlya3

Շուշան Շիրինյան