Եվրամիության երկրների դեսպանները հունիսի 1-ին կայացած նիստի ժամանակ հետաձգեցին մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացումը Վրաստանի հետ: Սակայն Վրաստանի Խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Թեդո Ջափարիձեն կարծում է, որ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի որոշումը կայացված է, և ազատականացումը կընդունվի, դա պարզապես ժամանակի հարց է:

Վրաստանի Խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Թեդո Ջափարիձեն դժվարանում է պատասխանել, թե ինչու չկարողացան համաձայնվել Եվրամիության երկրների դեսպանները հունիսի 1-ին կայացած նիստի ժամանակ, այդ մասին նա հայտարարել է վրացի լրագրողներին այսօր, հունիսի երկուսին:

«Սա որոշում չէ: Սա գործընթաց է: Այժմ ես չեմ կարող ասել, ինչից այն, ինչ տեղի ունեցավ: Հնարավոր է ինչ-որ մեկը հիվանդացել է, մրսել, ինչ-որ մեկը ուշացել է, ինչ-որ մեկը ունեցել է սեփական պատճառները … Սա ժողովրդավարական գործընթաց է, որի ժամանակ մեկ անձը չի կարող որոշում կայացնել: Եկեք սպասենք և հավատացեք, որ արդյունքը կլինի դրական և հաճելի մեզ համար», – հայտարարել է Ջափարիձեն:

Թեդո Ջափարիձեն կարծում է, որ առանց մուտքի արտոնագրերի ներդրման որոշման հաղորդագրությունը Վրաստանի քաղաքացիների համար արդեն ընդունված է:

«Որոշումը արդեն ընդունված է, բայց դա դժվար է ասել, թե որտեղ և որ ժամին կպատահի մուտքի արտոնագրերի ազատականացումը, դա ասել չեմ կարող, սակայն, որ այդ որոշումը կայացվել է, ես կասկած չունեմ», – հայտարարել է Ջափարիձեն:

Նշենք նաև, որ առաջիններից մեկը, ով գրել է, որ Եվրամիության անդամ պետությունների ներկայացուցիչների մշտական հանձնաժողովը (COREPER) Բրյուսելում տեղի ունեցած նիստի ժամանակ կրկին չկարողացավ որոշում կայացնել Վրաստանի հետ Մուտքի արտոնագրերի ռեժիմի մասին, «Ռադիո Ազատության» թղթակից Ռիկարդ Իոզվյակն էր: Այս մասին հունիսի 1-ին հայտարարելով իր Twitter-յան էջում:

Հիշեցնենք, որ ԵՄ դեսպանները նիստում հետաձգել են Վրաստանի համար մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ որոշումը:

Էդիտա Բադասյան