Սեպտեմբերի 2-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 212 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 5 017 մարդ, մահացել է 81 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 556 909, այստեղից ապաքինվել է 502 534 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 7 563:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 40 435 փորձարկում, այդ թվում 24 334-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 16 101-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 7.94% է, վերջին 14 օրվանը՝ 9,85%, վերջին 7 օրվանը՝ 9.13%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 235 386 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 23 916 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 103 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 7 343 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 680 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: