Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Ախալքալաքում կորոնավարակի 3 նոր դեպք է հաստատվել։ Ընդհանուր առմամբ՝ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 9181։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 86 նոր դեպք. Ադիգենի՝ 11, Ասպինձա՝ 5, Ախալցիխե՝ 30, Ախալքալաք՝ 3, Բորժոմի` 34 և Նինոծմինդա՝ 3:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 908 անձ. Ախալցիխեում՝ 259, Բորժոմիում՝ 256, Ադիգենում՝ 114, Ասպինձայում՝ 81, Ախալքալաքում՝ 156 և Նինոծմինդայում՝ 42:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 164 հիվանդ (Կլինիկայում ընդհանուր տեղերի քանակը 255 է):
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 103 մարդ: Գրանցվել է մահվան 1 դեպք։ 75 տարեկան մի կին Բորժոմի մունիցիպալիտետում:
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 8 783, իսկ մահվան դեպքերը՝ 87:
Այս պահի դրությամբ սպասվում է 198 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 72 անձ, ընթանում է փորձաքննություն։
Սամցխե-Ջավախքում վերջին 24 ժամվա ընթացքում պատվաստվել է 579 անձ, իսկ ընդհանուր պատվաստվածների թիվը կազմում է 18 693: