Օգոստոսի 25-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 354 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 5 041 մարդ, մահացել է 58 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 528 043, այստեղից ապաքինվել է 463 306 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6 949:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 53 747 փորձարկում, այդ թվում 33 312-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 20 435-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 9.52% է, վերջին 14 օրվանը՝ 10,84%, վերջին 7 օրվանը՝ 10.57%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 038 292 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 28 196 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 95 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 7 356 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 3 304 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: