Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության 251 նոր դեպք է հաստատվել: Մեկ օրում առողջացել է 239 մարդ, մահացել է 11 քաղաքացի: Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, օգոստոսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 237 885 դեպք, որոնցից 224 493-ն` առողջացած, 4762-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1147 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5909 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7483 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 489 110 թեստավորում: