Փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակում է այն բժշկական հաստատությունների ցանկը, որտեղ պատվաստումը հնարավոր է առանց նախապես գրանցվելու:

Թբիլիսիի բժշկական պետական համալսարանի առաջին մասնաշենք (Վաժա-Փշավելայի պողոտա 33)՝ պատվաստվել հնարավոր է Pfizer պատվաստանյութով: Կենտրոնը բաց է ամեն օր (ներառյալ հանգստյան օրերը)ժամը՝ 09:00-ից 20:00-ն.

Տեխնիկական համալսարանի վեցերորդ մասնաշենք (Սաակաձեի հրապարակ, Կոստավայի փող. 77)՝ պատվաստվել հնարավոր է՝ Pfizer, Sinovac, Sinopharm պատվաստանյութերով: Կենտրոնը բաց է ամեն օր (ներառյալ հանգստյան օրերը) ժամը 10:00-ից 20:00-ն, առանց ընդմիջման:

Վրաստանի ազգային համալսարան (ՎԱՀ) (Ծինանդալի փողոց, 19)՝ պատվաստվել հնարավոր է՝ Pfizer, Sinovac, Sinopharm պատվաստանյութերով: Կենտրոնը բաց է ամեն օր (ներառյալ հանգստյան օրերը) ժամը 10:00-18:00-ն, առանց ընդմիջման:

«Էքսպրես բժշկական ծառայություն» Թբիլիսիի ծովի Հուալինգ Պլազա (Ջամբեր Լեժավայի փող., 22)՝ պատվաստվել հնարավոր է Pfizer, Sinovac, Sinopharm, AstraZeneca պատվաստանյութերով: Կենտրոնը բաց է ամեն օր (ներառյալ հանգստյան օրերը) ժամը՝ 10:00-17:30-ն:

«Լիլո մոլ» առևտրի կենտրոն (Կախեթիի խճուղի, 112)՝ պատվաստվել հնարավոր է Sinopharm պատվաստանյութով: Կենտրոնը բաց է ժամը 10:00-16:00-ն, ընդմիջումը՝ 13:00-14:00-ին:

Մցխեթայի բժշկական կենտրոնի պատվաստման գոտու «Մցխեթա» մարզաառողջարանային համալիրում (Սամխեդրո փող. 9)՝ պատվաստվել հնարավոր է Pfizer պատվաստանյութով: Կենտրոնը բաց է երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-ից 18:00-ն, առանց ընդմիջման:

Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարան (Ռուսթավելի փող., 32/35 / Նինոշվիլի)՝ պատվաստվել հնարավոր է Pfizer, Sinovac, Sinopharm պատվաստանյութերով: Կենտրոնը բաց է ամեն օր (ներառյալ հանգստյան օրերը) 10:00-17:00, առանց ընդմիջման:

Զուգդիդիի մունիցիպալիտետի հանրային առողջության կենտրոն (Ռուսթավելի փող., 89)՝ պատվաստվել հնարավոր է Sinovac, Sinopharm պատվաստանյութերով: Կենտրոնը բաց է երկուշաբթիից ուրբաթ օրերին, առավոտյան ժամը 10:00-ից 18:00-ն, առանց ընդմիջման: