Ջավախքցի կարատեի մարզիկները Բաթումից վերադարձել են մեդալներով: Բաթումիում մայիսի 19-ից 22-ը անցկացվեցին տարբեր տեսակի մարտարվեստի և սեմինարի մրցույթներ:

Սեմինարներ` Կարատե Դո վել Շիհանի (խմբ. Վարպետ համաշխարհային մասշտաբով) Սադաչիցե Կատո (9 դան) Ճապոնիայից: Կրավ-մագեյի սեմինարներ անցկացրեց Շիհան Գաբի Միխայիլը (7-րդ դան) Իսրայելից: Մրցույթներն ու սեմինարները կազմակերպել էին` Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի Նախարարությունը, Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, Աջարիայի ինքնավար հանրապետության Կրթության և մշակույթի Նախարարությունը, Վրաստանի մարտարվեստի կոնֆեդերացիան, Կարատե Դոի Վրաստանի Ազգային ֆեդերացիան, Բաթումի քաղաքի քաղաքապետը: Մրցույթի բացումը տեղի ունեցավ մայիսի 21-ին Բաթումի–Պասկո մարզահամերգային համալիրում: Բացմանը ներկայացան վրացական պարային խմբերը, կային նաև տարբեր մարտարվեստի ցուցադրական ելույթներ: Մրցաշարի պատվավոր հյուրն էր Քաթարի շեյխ Բինտ Խալիդ Ալ Թանի արքայադուստրը:
karate4
Մրցույթին մասնակցել են 2000 մարզիկներ 30 երկրներից: Մասնակցել են մարզիկներ Վրաստանի տարբեր տարածաշրջաններից: Ջավախքից WKF մրցույթներին մասնակցել են 4 մարզիկ և մարզիչ, հրահանգիչ` Ռաֆայել Դարբինյանը, 3 մարզիկներ Նինոծմինդայից, իսկ մեկը Ախալքալաքի մարզադպրոցից:
karate3

Karate
Ջավախքի մարզիկները նվաճել են հետևյալ մրցանակային հորիզոնկանները` Դավիթ Ջաղացպանյան (Նինոծմինդա) – 16-17 տարեկան, 76 կգ քաշային կարգ, կումիտեում – բրոնզ, Կիմա Նորսոյան (Նինոծմինդա) – 10-11 տարեկան, աղջիկներ, կատայում – արծաթ, Արտյոմ Ավագյան, 12-13 տարեկան, 40 կգ քաշային կարգում, կումիտեում – բրոնզ, Ռաֆայել Դարբինյան – 45-55 տարեկան, կատայում – ոսկի:

Քրիստինե Մարաբյան