Կարծում եմ, որ աշնանը մենք կսկսենք պատվաստումները 12 տարեկանից, – հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

Ըստ նրա, տարիքային սահմանի իջեցումը քննարկվում է ինչպես իմունիզացման գիտական ​​կոմիտեում, այնպես էլ համակարգող խորհրդում, և երկիրը սպասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության համապատասխան հանձնարարականին:

«Շատ երկրներ որոշումներ են կայացրել իրենց կարգավորիչների եզրակացությունների հիման վրա և պատվաստում են 12 տարեկանից բարձր դեռահասներին, հիմնականում Pfizer-ով և Moderna-ով, քանի որ այս երկու պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներն այս տարիքում ավարտված են և բավականին արդյունավետ: Մենք սպասում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Եվրոպայի դեղամիջոցների գործակալության որոշումներին: Հենց, որ այս հանձնարարականները լինեն ուժեղ կարգավորիչների կողմից, իհարկե, կարծում եմ, որ աշնանը մենք կսկսենք պատվաստել այս տարիքի մարդկանց», – ասել է Ամիրան Գամղրելիձեն: