Օգոստոսի 18-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 914 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 3 316 մարդ, մահացել է 49 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 496 376, այստեղից ապաքինվել է 432 506 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6 532:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 56 878 փորձարկում, այդ թվում 34 374-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 22 504-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 10.4% է, վերջին 14 օրվանը՝ 10,71%, վերջին 7 օրվանը՝ 11.09%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 857 056 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 25 241 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 78 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 7 029 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 3 450 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: