Վրաստանը կարող է դառնալ այն առաջին երկրներից մեկը, որտեղ փորձնական ռեժիմով կգործարկվի ամերիկյան SpaceX ընկերության արբանյակային ինտերնետը: Այս մասին հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությանն առընթեր Նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալությունը:
«SpaceX–ը հետաքրքրություն է հայտնել Վրաստանի ինտերնետացման գործընթացում մասնակցության հարցում: Հետևաբար, իրենց կողմից Վրաստանը համարվում է առաջին փորձնական երկրներից մեկը, որի բնակչությանը SpaceX-ը կապահովի արբանյակային ինտերնետով», – ասում են գերատեսչությունից:
Էկոնոմիկայի փոխնախարար Իրակլի Նադարեիշվիլին, Նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության տնօրեն Ավթանդիլ Քասրաձեն և Սան Ֆրանցիսկոյում Վրաստանի գլխավոր հյուպատոս Լևան Բերիձեն արդեն խորհրդակցություններ են անցկացրել SpaceX-ի ներկայացուցիչների հետ: Իլոն Մասկի ընկերությունը ներկայացված էր հանձինս ֆինանսական գլխավոր տնօրեն Բրեթ Ջոնսենի և ներդրող Բիլլ Ռայխերտի:
Հաղորդվում է, որ մոտ ժամանակներս SpaceX-ը կսկսի Վրաստանում ինտերնետ մատակարարի լիցենզիա ստանալու ընթացակարգը: