Միջգերատեսչական համակարգող խորհուրդն այսօրվա նիստում որոշել է մի շարք սահմանափակումներ մտցնել, որոնք կգործեն երեք շաբաթվա ընթացքում:
«Ինչպես գիտեք, ինչպես աշխարհում, այնպես էլ Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը բարդ է՝ հիմնականում նոր շտամների՝ դելտայի լայն շրջանառության պատճառով:
Ելնելով համաճարակաբանական ցուցանիշի և միտումների վերլուծությունից Համակարգող խորհուրդը, չնայած օգոստոսին իմունականխարգելման գործընթացի ակտիվացմանը, այնուամենայնիվ անհրաժեշտ է համարել որոշակի սահմանափակումներ մտցնել:
Համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ օգոստոսի 14-ից սեպտեմբերի 4-ը ժամանակահատվածում՝ 3 շաբաթվա ընթացքում կգործեն հետևյալ սահմանափակումները.
• Քաղաքային երթևեկությունը կսահմանափակվի: Սահմանափակումը չի տարածվում միջքաղաքային տրանսպորտի վրա:
• Ամբողջովին սահմանափակվում է փառատոները, ժամանցային միջոցառումները, համերգները և սպորտային մրցումները:
• Մանկական ժամանցային կենտրոնները փակ կլինեն:
• Սննդի կետերը կգործեն մինչև ժամը 23:00-ն, նախկին 00:00-ի փոխարեն:
• Պետական գերատեսչություններին հանձնարարվում է աշխատողներին հնարավորության սահմանաերում տեղափոխել հեռավար աշխատանքի և խորհուրդը նմանատիպ առաջարկություն է տալիս նաև մասնավոր գործատուներին:
Գործող կանոնակարգերի համապատասխանության նկատմամբ վերահսկողությունը առավելագույնի կհասցվի, ներառյալ հարսանիքներ, հոգեհացի արարողություն և այլն: Այն հաստատությունները, որտեղ կազմակերպվում են նման զանգվածային միջոցառումներ, կտուգանվեն 10 հազար լարիով, իսկ խախտումը կրնկելու դեպքում դրանք կփակվեն:
Միեւնույն ժամանակ, վրացական իշխանությունները մի շարք որոշումներ են կայացրել պատվաստումների մակարդակը բարձրացնելու վերաբերյալ: Գործընթացում ներգրավված են ռազմական բժիշկներից բաղկացած թիմեր, որոնք պատվաստումներ կիրականացնեն տարբեր բնակավայրերում:
Բացի այդ, քանի որ քաղաքային տրանսպորտը կդադարեցվի, պետությունը խոստանում է ապահովել բնակչության կանոնավոր փոխադրումները պատվաստման հիմնական հաստատություններ: