Օգոստոսի 12-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 128 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 3 310 մարդ, մահացել է 49 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 466 326, այստեղից ապաքինվել է 412 420 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6 270:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 49 189 փորձարկում, այդ թվում 29 357-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 19 832-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 10.43% է, վերջին 14 օրվանը՝ 9,63%, վերջին 7 օրվանը՝ 10.52%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 715 919 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 25 933 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 64 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 627 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 3 288 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: