Վրաստանի պաշտպանության ուժերը համալրվել է ևս 83 զինծառայողով: Տեղեկությունը տարածում է պաշտպանության նախարարությունը:
Ըստ պաշտպանության նախարարության՝ նորակոչիկները զինվորական երդում են տվել Վրաստանի պատմության ամենակարևոր, դարավոր անողոք մարտերով հայտնի բերդ-ամրոցներից մեկում՝ Խերթվիսիի ամրոցում Աստծո և ազգի առջև, վառված ջահերի և ոչ ստանդարտ տեղակայված դրոշների ֆոնին, այդպիսով միանալով պաշտպանական ուժերի մեծ ընտանիքին:
Գերատեսչության տվյալներով, նրանք այսօրվանից պայմանագրային զինծառայության են անցնելու Վրաստանի պաշտպանության ուժերի արևելյան և արևմտյան հրամանատարություններում:
«Մինչ երդումը տալը, նրանք ութշաբաթյա նախնական մարտական պատրաստության ծրագիր (BCT) անցան ավագ սերժանտ Զազա Փերաձեի անվան նոր կենտրոնում՝ Ախալքալաքում, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում, որտեղ անցկացվել են վարժանքներ, կրակոցներ, բժշկական և մարտավարական պատրաստություն: Ժամանակակից չափանիշների, նախնական մարտական պատրաստության նոր կենտրոնը Ախալքալաքում բացվեց 2020 թվականի սեպտեմբերին՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտպանության նախարար լինելու օրոք:
Վերապատրաստման և ռազմական կրթության հրամանատար, գնդապետ Զուրաբ Խվիչիան շնորհավորել է անձնակազմին կարևոր օրվա կապակցությամբ և նրանց մաղթել արժանի ծառայություն: Զինծառայողներին դիմել է նաև կենտրոնի ղեկավար, գնդապետ Զաքարիա Կալանդաձեն», – ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: