Երեկ՝ օգոստոսի 9-ի երեկոյան, Աբուլ լեռան վրա, կայծակը հարվածել է ոչխարի հոտին, ինչի հետևանքով 530 գլուխ ոչխար է անկել: Անկած անասունների մի մասը պատկանում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Տամբովկա գյուղից տեղացի ֆերմերին, իսկ մյուս մասը՝ կախեթցի ֆերմերներին:

Նինոծմինդայի շրջանի Տամբովկա գյուղից Նիկոլայ Լևանովն ունի 600 գլուխ ոչխար: Ոչխարներն արածեցնում են Աբուլ լեռան վրա, իրեն պատկանող տարածքում: Նիկոլայի անասունների հետ միասին այնտեղ արածում են նաև կախեթցի ֆերմերի 900 գլուխ ոչխար: 1500 գլխից բաղկացած ոչխարի հոտին արածեցնում է ոչ բնիկ հովիվը: Հովիվը երեկ՝ օգոստոսի 9-ին, ժամը 17:00-ի սահմաններում զանգահարել է Նիկոլային և ասել, որ կայծակը երկու անգամ հարվածել է, և ոչխարները սատկել են: Ընդհանուր առմամբ սատկել է 530 գլուխ անասուն, որից 160-ը պատկանում էր Նիկոլային:

Արոտավայրը գտնվում է Տամբովկա գյուղից հինգ կիլոմետր հեռավորության վրա:

Այսօրվա դրությամբ մեկ ոչխարն արժե մոտ 350 լարի:

Նիկոլայ Լևանովը օգնության պատրվակով դիմել է տեղի իշխանություններին: Քաղաքապետարանում ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է գնահատի կորուստը:

Լուսանկարը և տեսանյութը Jnews-ին ուղարկել է ֆերմերի որդին՝ Յագոր Լևանովը: