2021 թվականի հուլիսին արտերկրից 230 902 այց է կատարվել Վրաստան: Սա ամենաբարձր ցուցանիշն է կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այցելությունների թիվն աճել է 403.7%-ով: Միևնույն ժամանակ, 2019 թվականի հուլիսի համեմատ, այցելությունների թիվը նվազել է 73.8%-ով:
Զբոսաշրջության ազգային վարչությունը տրամադրել է նաև այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները հուլիսին ամենամեծ թվով ուղևորություններն են կատարել Վրաստան.
Թուրքիա՝ 35 հազար այցելություն, աճ՝ 91,3%:
Ռուսաստան՝ 25,1 հազար այցելություն, աճ՝ 497,9%:
Ուկրաինա՝ 24,5 հազար այցելություն, աճ՝ 1932%:
Հայաստան՝ 19,7 հազար այցելություն, աճ՝ 101,9%:
Իսրայել՝ 17,6 հազար այցելություն, աճ՝ 70116%:
Վրաստան (ոչ ռեզիդենտներ)՝ 15 հազար այցելություն, աճ՝ 293,3%:
Սաուդյան Արաբիա՝ 12,9 հազար այցելություն (այս երկրի քաղաքացին Վրաստան մուտք չի գործել անցած տարվա հուլիսին):
Ղազախստան` 9,5 հազար այցելություն, աճ` 1684,3%:
Բելառուս` 9,4 հազար այցելություն, աճ` 993%:
Ադրբեջան` 8,4 հազար այցելություն, աճը` 108,7%:
Ինչ վերաբերում է 2021 թվականի առաջին յոթ ամիսներին, ապա հունվար-հուլիսին Վրաստան կատարվել է 695 հազար արտասահմանյան այց, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 45.5%-ով ավելին է: Նույն ցուցանիշի համաձայն, 2021 թվականի ցուցանիշները 83%-ով ցածր են 2019-ից:
Սրա հետ մեկտեղ, վեց ամսվա ընթացքում (հունվար-հունիս) զբոսաշրջությունից ստացված եկամուտները կազմել են 299.8 մլն ԱՄՆ դոլար: Սա 34%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2020 թվականի առաջին կիսամյակում երկիրը զբոսաշրջությունից ստացել է 456.5 միլիոն ԱՄՆ դոլար եկամուտ: 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին զբոսաշրջությունը Վրաստանի բյուջեն լրացրել է 1,46 միլիարդ ԱՄՆ դոլարով: