Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Ջավախքը հայի կողքին» բարեգործական հիմնադրամի նախագահին շնորհակալագիր է հանձնել` Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի օրերին և հետպատերազմական շրջանում ցուցաբերած նշանակալի աջակցության, տրամադրված մարդասիրական օգնության համար։

«Ջավախքը հայի կողքին» բարեգործական հիմնադրամը պատերազմի ընթացքում ու դրանից հետո մոտ 500 տոննա սնունդ, մարդասիրական այլ աջակցություն է փոխանցել Արցախին, պատերազմի օրերին օժանդակել Պաշտպանության բանակին։

«Հպարտ ենք և շնորհակալ, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից նման բարձր գնահատական է տրվում մեր կատարած աշխատանքին։ Լիահույս ենք, որ հետագայում ևս մեր հիմնադրամը կշարունակի գործել համայն հայության նպատակների և նվիրական երազանքների իրագործման համար։

Մենք շարունակելու ենք ուժերի ներածին չափով օգնել մեր հայրենակիցներին, մեր վիրավոր զինծառայողներին, զոհված զինծառայողների ընտանիքներին», – նշել է Հիմնադրամի հիմնադիր-նախագահ Կարեն Պապիկյանը։

234779843_349148813621409_811561959746630737_n

Նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը ներկա են եղել «Ջավախքը հայի կողքին» հիմնադրամի նախագահ Կարեն Պապիկյանը, հիմնադիրներից Արտաշես Ուզունյանը, նախաձեռնության այլ աջակիցներ։

Himnadram