Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 303-ով՝ հասնելով 231 625-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Պաշտոնական հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 208-ով և հասել 220 825-ի:
Իրականացվել է 6 492 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 378 897-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 636-ի, ևս 1124 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 040 մարդ։