Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 237-ով՝ հասնելով 230 713-ի, հիվանդությունից մահվան նոր դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 156-ով և հասել 220 289-ի:
Իրականացվել է 7 398 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 357 957-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 4 621 է, ևս 1 122 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 681 մարդ։