Ախալքալաքի շրջանի Գոման գյուղում արդեն սկսվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնանորոգման աշխատանքները: Եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրականացվում է ծնունդով գոմանցի, ռուսաստանաբնակ բարերար Ռուբեն Բանդիկյանի աջակցությամբ:
Ռուբեն Բանդիկյանը նպատակ է ունեցել վերականգնել հարազատ գյուղի եկեղեցին, և այս տարի նրան դա հաջողվել է՝ համապատասխան թույլտվություն ստանալ և սկսել եկեղեցու հիմնանորոգման աշխատանքները։
«Որդիս, երբ 13-14 տարեկան էր, բոլորի մոտ ասում էր, որ եթե պապայիս գործերը լավ լինի, մեր գյուղի եկեղեցին պետք է վերակառուցենք, մինչդեռ ինքը շատ փոքր էր: Չնայած առաջին դասարանն ավարտելուց և գնացել է Մոսկվա, բայց գյուղի հետ կապը շատ սերտ է եղել։ Մի օր էլ ասաց, որ պապա գյուղում էի, եկեղեցու շուրջը քայլում էի, արդեն ահագին գործերս լավ է, արի գյուղի եկեղեցին վերանորոգենք, ես էլ ասացի՝ արի վերակառուցենք Դավիթ ջան։ Եվ այդպես էլ նպատակ դրեցինք, եկեղեցին վերակառուցելու», – ասում է բարերարը։
Գոմանցիների երազանքն ու եկեղեցի ունենալու ցանկոթյունն իրականացնողը շատ ուրախ է, որ վերջ ի վերջո ստացել է երկար սպասված թույլտվությունը։
Սկզբից նրանք նպատակ են ունեցել գյուղի հին դպրոցի մոտ գտնվող հին եկեղեցին վերանորոգել, սակայն այդ վերանորոգելու համար դժվարություններ են ի հայտ եկել: Այնուհետև որոշել են հին դպրոցի տարածքը գնել և նոր եկեղեցի կառուցել, սակայն այդ տարածքը պետությունը նրան չի վաճառել։ Այդ իսկ պատճառով էլ վերջնական որոշել են վերակառուցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:
Եկեղեցու վերակառուցման աշխատանքները կիրականացվեն փուլ առ փուլ։ Սկզբում կկատարվի եկեղեցու հիմքի ամրացման, պատերի կառուցման աշխատանքները, այնուհետև՝ կտուրը: Եկեղեցին կառուցումից հետո կունենա նախկին տեսքը։
Գոմանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, ըստ բնակիչների մոտավոր 1800-ական թվականների վերջերին է կառուցվել, հիմքային վերանորոգում երբևէ չի կատարվել։ Տարիների բացիթողի վիճակի պատճառով շենքը սկսել է փլուզվել։
Գոմանցիների եկեղեցի ունենալու վաղեմի երազանքը կարծես թե իրական դառնալու սկիզբ է առել։