Ախալքալաքի մունիցիպալիտետում սկսվել է Թավիսուփլեբա կենտրոնական փողոցի շենքերի արտաքին վերանորոգումը, որն իրականացվում է Վրաստանի Ենթակառուցվածքների նախարարության կողմից՝ Ախալքալաքի շրջանը և զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով:

Երեկվանից Մշակույթի տան շենքում սկսվել են վերանորոգման աշխատանքները: Ըստ բանվորների՝ իրենք միայն վերականգնելու են Մշակույթի տան և Մեսրոպ Մաշտոցի հրապարակում գտնվող այլ շենքերի ճակատային մասերը: Վերականգնման աշխատանքներն իրականացնում է «Դելտա Մշենեբլեբի» ՍՊԸ-ն:

Վերականգնման մասին Jnews-ը լրացուցիչ տեղեկություններ կտրամադրի հաջորդ հոդվածներում: