Արդեն տևական ժամանակ է շարունակվում է Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերանորոգման աշխատանքները: Մինչև Ախալքալաքը գյուղերին կապող կամուրջի մոտ արդեն լցվել է ասֆալտի առաջին շերտը, իսկ ճանապարհի մյուս հատվածներում դեռ ընթանում է հին ասֆալտի մաքրման, ճանապարհի խորացման և հիմքի ամրացման աշխատանքները։

218830949_549400613081736_1893738043396808176_n

Վերանորոգման աշխատանքների պատճառով ճանապարհը դժվարանցանելի է դարձել, քանի որ ասֆալտապատման աշխատտանքներն իրականացվում են միակողմանի, այդ իսկ պատճառով ճանապարհը միակողմանի փակ է, և վարորդները ստիպված են զիջել մեկը մյուսին։

Հատկանշական է, որ ճանապարհը տևական ժամանակ է գտնվում էր քանդված վիճակում: Ճանապարհի յուրաքանչուր հատվածում մեծ ու փոքր փոսեր էին, որի պատճառով այն գրեթե անանցանելի էր դարձել։ Վարորդները բողոքում էին, քանի որ այս ճանապարհով երթևեկելիս մեքենաները ջարդվում էին և հետո տեխզննում անցնել չէին կարող:

image-23-07-21-08-35-2

Հարկ է նշել, որ Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնումը սկսվել է 2020 թվականից: Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային վարչությունը, ընթացիկ տարվա հուլիսին՝ Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնման համար («Կորխիս Ծղալի» կամրջից մինչև Ախալքալաք) էլեկտրոնային մրցույթ էր հայտարարել 6 638 460.00 լարիի չափով։ Այն շահել էր «Ճանապարհաշինության վարչություն №1»-ը` 5 744 000.00 լարիով: