Գործատուները պետք է պատվասվելուց մեկ կամ երկու օր հանգստյան օր հատկացնեն իրենց աշխատակիցներին: Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն՝ Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ավարտին:
Նրա խոսքով՝ սրանք միայն առաջարկություններ են գործատուների համար, այլ ոչ թե հրաման:
«Մենք ներկայացրել ենք մի քանի տարբեր առաջարկություններ, ոչ ոք այստեղ նոր հեծանիվ չի հորինում: Նախ, անհրաժեշտ է, որ անձը պատվաստումից հետո մեկ կամ երկու օր ունենա հանգիստ: Գործատուները պատվաստումից հետո պետք է ապահովեն, որ անձը տանը լինի: Օրինակ՝ Հիվանդությունների վերահսկման կենտրոնում ես արձակուրդ եմ տալիս նրանց, ովքեր պատվաստվում են: Հիվանդությունների վերահսկման կենտրոնում աշխատող մարդկանց 61 տոկոսն այսօր պատվաստված է, և մենք ցանկանում ենք 80-85 տոկոսի հասնել օգոստոսի վերջին:
Ընդունվել է տարբեր վիճակախաղերի և խրախուսական միջոցառումների անցկացման պրակտիկա: Նույնը վերաբերում է նաև կրկնակի պատվաստված մարդկանց որոշակի արտոնություններին, որպեսզի նրանք ավելի հեշտությամբ կարողանան մասնակցել տարբեր միջոցառումների և այլն: Դա կախված է գործատուից: Սրանք պարզապես առաջարկություններ են, այլ ոչ թե հրաման: Մենք գործատուներին խնդրում ենք ավելի շատ խրախուսել իրենց աշխատակիցներին», – հայտարարել է Ամիրան Գամկղրելիձեն: