Jnews-ը հայտարարում է ստաժավորման ծրագրի մասին: Այս ծրագրի արդյունքում կարող են աշխատանքի ընդունվել այն լրագրողները, ովքեր ստաժավորման ընթացքում իրենց հնարավորությունները ցույց են տվել հավուր պատշաճի: Ստաժավորումը կտևի 2 ամիս: Մասնակցության համար կարող եք դիմել jnews.ge@gmail.com էլ. հասցեով, մինչև 2022 թվականի հուլիսի 25-ը:

Ստաժավորման երկու ամիսների ընթացքում Դուք կսովորեք

📝 Լրագրության տարրական սկզբունքները

📷 Իմաստային լուսանկարներ անել

🎥 Նկարահանում և մոնտաժ

🌗 Տարբերակել կեղծիքը ճշմարտությունից

📣 Տեղեկություններ կորզել պատասխանատու անձանցից

🖋 Գրել լրագրողական նյութեր

🗣 Լինել ակտիվ քաղաքացի

🧠 Քննադատորեն մտածել

👂 Գտնել ճշգրիտ տեղեկատվություն

ինչպես նաև այլևայլ հմտություններ՝ Ձեր հայեցողությամբ ու կամով:

Ինչ կտա դա Ձեզ.

Jnews-ում ստաժավորումն անցնելուց հետո կարող եք դառնալ մեր ժամանակավոր, ապա նաև մշտական աշխատողը:

Ստաժավորումից հետո Դուք ձեռք կբերեք բազում գիտելիքներ և հմտություններ, որոնք կօգնեն Ձեզ գտնել այլ աշխատանք:

Ստաժավորումից հետո Դուք ձեռք կբերեք գիտելիքներ և հմտություններ, որոնք պիտանի կլինեն Ձեզ ողջ կյանքի ընթացքում:

Ստաժավորումից հետո դուք կդառնաք Jnews-ի շահառու, որոնց Jnews-ը սիրում և մշտապես օգնում է առաջխաղացման գործում:

Ով կարող է դիմել

Ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդները

Նրանք, ովքեր գրագետ գրում են հայերենով, ռուսերենով կամ վրացերենով

Ակտիվ և հաղորդակցման հմտություններ ունեցող երիտասարդները

Ինչ և ինչպես ներկայացնել

Հետևյալ փաստաթղթերը jnews.ge@gmail.com էլ.փոստի հասցեին պետք է ուղարկել ոչ ուշ, քան հուլիսի 25-ը՝

CV

Մոտիվացիոն նամակ (հայերեն, ռուսերեն կամ վրացերեն)

Անձնագիր (կամ անձը հաստատող փաստաթուղթ)

Լուսանկար

Մաղթո՛ւմ ենք բոլորին հաջողություն և սպասում ենք ակտիվ, հաղորդակից, խելացի, համարձակ, խանդավառ երիտասարդների, ովքեր ցանկանում են ամեն ինչ փոխել դեպի լավը: