Երեկ առավոտյան SJGC գազաբաշխիչ ընկերության 80-ամյա էլեկտրագործը մահացել էր իր պարտականությունները կատարելու ընթացքում, նա հոսանքահարվել էր: Գործի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Գործը հարուցվել է Վրաստանի քրեական օրենսգիրքի 240 պրիմա հոդվածի երկրորդ մասով։
Հոդված 240․ Էլեկտրական կամ ջերմային էլեկտրակայանի, գազի, նավթի կամ նավթամթերքի օբյեկտի տեղադրման, նախագծման, կառուցման կամ շահագործման ընթացքում անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է մարդկային կյանքի կորստի կամ այլ ծանր հետևանքների։
Պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով, պաշտոնավարելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ինչպես արդեն երեկ նշել էինք, մահացածը ընկերությանը ծառայում էր շենքի ներսում, բայց երեկ առավոտյան նա աշխատել է շենքից դուրս: Բարձրացել է էլեկտրական սյան վրա՝ դեպի բաշխիչ վահանակը: