Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 162-ով՝ հասնելով 227 111-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 106-ով և հասել 218 128-ի: Իրականացվել է 4 700 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 257 724-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 558-ի, ևս 1 110 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 315 մարդ։