Ախալքալաքում խոտհարքի ժամանակն է, գյուղացիները անասունների համար ձմռան խոտն են հավաքում: Ինչ-որ մեկը դրա համար նոր տեխնոլոգիաներ է օգտագործում, ինչ-որ մեկը օգտագործում է մեխանիկական խոտհարներ, իսկ ինչ-որ մեկը նախընտրում է հին մեթոդը` գերանդին: Ագանա գյուղից Անահիտը գիտի, որ օրվա վերջում ցավեր է ունենալու ոտքերի, մեջքի, ձեռքերի շրջանում և ձեռքերին կոշտուկներ, բայց ձմռանն անասուններին սոված չի կարող թողնել:

Agana

Ախալքալաքի գյուղերի մեծ մասը թաքնված է լեռների միջև, բնաշխարհը հաճախ հիշեցնում է Շվեյցարիան: Այն գյուղերում, որտեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, խոտը հնձում են համատարած օգտագործելով ինչպես խոշոր տեխնիկա, այնպես էլ ձեռքի մեխանիկական հնձիչ՝ գերանդի:

11

Հաճախ տղամարդիկ այս դժվարին աշխատանքը կատարում են վաղ առավոտյան, մինչդեռ կանայք չորացնում և հավաքվում են դեզի տեսքով: Բայց եթե տղամարդը մեկնել է արտագնա աշխատանքի, ապա այդ բեռը նույնպես ընկնում է կնոջ ուսերին:

Գլուխը ծածկելով սպիտակ գլխաշորով՝ արևի հարված չստանալու նպատակով, կինը սկսում է աշխատել:

10

Մեր հերոսուհին՝ Անահիտը, ապրում է Ագանա գյուղում: Այստեղ հիմնականում պահում են խոշոր եղջերավոր անասուններ: Ամռանն ամեն օր գյուղացիներից մեկն իր անասուններին տանում է սարեր, որտեղ շատ խոտ կա: Ձմռանը բոլորն օգտագործում են խոտը, որը հնձել և չորացրել են ամռանը:

Քանի որ Անահիտի ամուսինն ու որդին մեկնել են խոպան, ամուսնու եղբայրը՝ Շաքրոն է օգնում նրան: Նախ անհրաժեշտ է սրել գերանդին, որպեսզի այն ավելի հեշտությամբ հնձի խոտը:

5

Հիմնականում խոտհունձից հետո ձեռքերը, մեջքը, ոտքերը ցավում են… Օրվա վերջին ամբողջ մարմինը կոտրվում է: Ինչպես ասում է Անահիտը, հունձը հեշտացնելու համար հարկավոր է գտնել քեզ համար ամենից հարմար եղանակը:

«Ինձ համար դժվար է խոտը հնձել, իսկ փողի դիմաց նրանք վատ են անում իրենց գործը», – ասում է նա:

6

Խոտը հնձելուց հետո այն թողնում են արևի տակ, որպեսզի չորանա: Հաջորդ օրը լասը շրջում են մյուս կողմի վրա չորանալու: Երբ խոտը չորանում է և ճռճռում, այն հավաքվում է եղանի օգնությամբ՝ դեզի տեսքով: Աստիճանաբար ստեղծվում են խոտե «բլուրները»:

1

Այս տարի խոտի գինն արժե 8-10 լարի: Գյուղացիները գտնում են, որ դա շատ թանկ է: Ինչպես ասում են, ընդունելի գինը մեկ տուկի դիմաց 4-5 լարին է:

12

Խոտհունձից կանանց փխրուն ձեռքերը պատվում են կոշտուկներով և կոպտանում, սակայն, ինչպես ասում է Անահիտը, կոշտուկները կանցնեն, իսկ անասուններին պետք է անընդհատ կերակրել:

Քրիստինե Մարաբյան