2021 թվականի հունիսին երկիր ուղարկված դրամական փոխանցումների ծավալը կազմել է 201,9 մլն ԱՄՆ դոլար կամ 638,3 մլն լարի, ինչը 19,3%-ով կամ 32,7 մլն ԱՄՆ դոլարով ավելին է, քան 2020 թ.-ի հունիս ամսվա նույն ժամանակահատվածում: Տեղեկատվությունն այս մասին տարածում է Վրաստանի ազգային բանկը:
Ըստ Ազգային բանկի, Վրաստան կատարած դրամական փոխանցումների 94.3%-ը բաժին է ընկնում 19 խոշոր գործընկեր երկրներից, որոնցից փոխանցումների ծավալը հունիսին գերազանցել է 201 մլն. ԱՄՆ դոլարը: Անցյալ տարվա հունիսին նույն 19 երկրներից բաժին է ընկել բոլոր դրամական փոխանցումների 94,7%-ը:
Ռուսաստանը՝ 39,08 միլիոն դոլարով, առաջատարն է Վրաստան կատարվող դրամական փոխանցումների ծավալով: Երկրորդ տեղում Իտալիան է՝ 31,70 միլիոն դոլարով, որին հաջորդում են ԱՄՆ-ը՝ 24,98 միլիոն դոլարով, Հունաստանը՝ 20,21 միլիոն դոլարով և Իսրայելը՝ 15,64 միլիոն դոլարով:
2021 թվականի հունիսին Վրաստանից արտերկիր փոխանցվել է 26,5 միլիոն դոլար կամ 83,7 միլիոն լարի, ինչը 20,8 տոկոսով ավելին է 2020 թվականի հունիսի նույն ժամանակահատվածից (21,9 միլիոն դոլար):