Հուլիսի 14-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1663 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 769 մարդ, մահացել է 13 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 381 336, այստեղից ապաքինվել է 361 327 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 492:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 35 559 փորձարկում, այդ թվում 18 254-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 17 305-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 4.68% է, վերջին 14 օրվանը՝ 4,1%, վերջին 7 օրվանը՝ 4.46%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 317 537 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 6 992 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 54 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3 753 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 952 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: