Շաբաթ օրը՝ հուլիսի 10-ին, Liberty Bank-ի աշխատակցի մոտ կորոնավարակ է հաստատվել, ինչի հետևանքով այսօր բանկը փակել են և բոլոր աշխատակիցներից PCR թեստ են վերցրել։
Ինչպես տեղեկացանք Ախալքալաքի առողջապահական կենտրոնից, կորոնավարակով հիվանդացած անձը տանը ինքնամեկուսացման մեջ է, ինչպես նաև նրա կինն ու դուստրը, նրանց մոտ նույնպես կորոնավարակ է հաստատվել։
«Բնակը փակել ենք մինչև վաղը, բոլորից վերցրել ենք PCR թեստ և այսօր պատասխանները կլինեն։ Նրա մոտ կորոնավարակը բացահայըվել էր շաբաթ օրը»,-ասում է Ախալքալաքի առողջապահական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սիրանուշ Տոնականյանը։
Liberty Bank-ի աշխատակցի վիճակը նորմալ է, նա գտնվում է տանը։
Հարկ է նշել, որ այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 659 նոր դեպք: