Հուլիսի 12-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 659 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 713 մարդ, մահացել է 16 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 377 811, այստեղից ապաքինվել է 359 939 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 468:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 14 200 փորձարկում, այդ թվում 6 608-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 7 592-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 4.64% է, վերջին 14 օրվանը՝ 3.87%, վերջին 7 օրվանը՝ 4.24%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 303 407 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 019 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 67 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3 740 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 902 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: