Միայն հունիսին Ախալքալաքում շան կծելու հետևանքով հոսպիտալացվել է 13 մարդ: Ախալքալաքում թափառող շների խնդիրը պարբերաբար դառնում է ակտուալ:

Առավոտյան և երեկոյան Ախալքալաքը հիշեցնում է «հանցավոր» քաղաք, միայն «ավազակների» դերը խաղում են թափառական շները: Քաղաքի յուրաքանչյուր հատված ունի իր սեփական ոհմակը և իր առաջնորդը: Հարձակվում է մեկը՝ հարձակվում են բոլորը, այստեղ ընթանում է տարածքի բաժանում: Եվ Աստված մի արասցե միայնակ հայտնվես այդ տարածքում, անմիջապես քեզ կհոշոտեն կամ կհաջողվի փրկվել փախուստի արդյունքում: Այնուամենայնիվ, անօթևան շներից վտանգ կա նաև այն բնակիչների համար, ովքեր վաղ առավոտյան ինչ-որ տեղ են գնում կամ զբոսնում ու հեծանիվ են վարում:

Առավոտ, ժամը 06:30-նն է: Բազմահարկ շենքի բակերից մեկում 6 շուն հարձակվեցին հեծանվորդի վրա: Ընկնելուց հետո նա չկարողացավ կրկին հեծանիվ նստել և անհաջող փորձեց պայքարել հարձակվող տարբեր չափերի շների դեմ: Անցորդի օգնությամբ նա կարողացավ փախչել նրանցից, անցորդը պոլիէթիլենային տոպրակով դուրս էր եկել զբոսնելու և ձեռքով թափահարում էր, որպեսզի շները չմոտենային: Հաջորդ օրը նույն ոհմակից 2 շուն հարձակվեցին արդեն «փրկիչ-անցորդի» վրա, կողքից կանչելով եւս երկուսին: Սա միակ դեպքը չէ: Ամեն անգամ, վաղ առավոտյան տնից դուրս գալով, բոլորը պետք է պատրաստ լինեն հարձակման:

Գոյություն ունեն շների ոհմակներ, որոնք եղել են Օզուրգեթիում:

Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 4 հանրային դպրոցի մոտակայքում՝ Աղմաշենեբելի փողոցի խաչմերուկում, մի կին գնում էր խանութ՝ հացի, աննկատ և լուռ մի փոքրիկ սեւ շուն կծեց նրա ոտքը, արյունահոսող վերքով կինը հազիվ հասավ տուն՝ դուրս պրծնելով շների ժանիքներից:

«Առավոտյան ժամը 8:30-ն էր կամ 9-ը: Ես հանգիստ քայլում էի այս փողոցով, շրջակայքում ոչ մի շուն չկար, և հանկարծ զգացի կծոցը, շները երկուսն էին, երկուսն էլ հաչում էին, բայց կծեց մեկը՝ սեւ փոքրիկ շունը: Խայթոցը շատ խորն էր, չնայած անցել է 12 օր, բայց տեղը դեռ տեսանելի է: Այդ ժամանակ ես արյունոտ տուն գնացի, գնացինք հիվանդանոց, ստիպված էի 3 անգամ՝ 3 օրը մեկ, սրսկումներ անել: Ինձ ասացին, որ պետք է զգույշ լինեմ, եթե շունը սատկի՝ կատաղության դեմ սրսկվեմ: Բայց այդ շունը կենդանի է, հիվանդանոցում ինձ ասացին, որ նա շատ մարդկանց է կծել: Մարդիկ, ովքեր ապրում են այդ տեղանքում, ասում են, որ ոստիկանությունը եկել է 4 անգամ, բայց շունը շարունակում է ազատորեն կծել մարդկանց: Հիմա ես վախ ունեմ, ես ոտքով չեմ շրջում քաղաքում», – ասում է Ախալքալաքի բնակիչը՝ Ա.Ա.-ն:

Ոհմակներից մեկի առաջնորդը ընտանի ցեղատեսակի հասկին է դարձել:

Օրերս տեղի էր ունեցել մեկ այլ միջադեպ էլ, զոհը կրկին դարձել էր հեծանվորդը:

«Անցած գիշեր ամուսինս հեծանիվ էր վարում: Երեկոյան նա հեծանիվ է քշում: «Վստրեչայի» մոտ (Դարբինյան-Ազատություն խաչմերուկ) նրա վրա հարձակվել էին շներ, նրանցից մեկը կծել էր նրա ոտքը: Այդ շանը հետ շպրտելու պատճառով նա ընկել էր հեծանվից և վնասել ոտքերն ու ձեռքերը: Աղջիկս նույնպես ապրում է այս փողոցում, և այդ շունը կծել էր նաև իմ խնամու ոտքը: Պարզապես ուժեղ չէր կծել, հաջորդ օրը նա հարձակվել էր փեսայիս մոր վրա, նա անձրևանոցով էր նրանց հետ քշել: Նա 5-6 օր առաջ հարձակվել էր մեր ուսուցիչ հարևանուհու վրա, նա ցույց է տվել խայթոցի տեղը:

Սա նույն շունն է: Մենք հիվանդանոցում էինք, բժիշկներն ասացին, որ խայթոցը խորը չէ, ուստի նրանք ներարկումներ չարեցին, բայց ձեռքի և ոտքի վիրակապ ենք անում: Երեկոյան քաղաքում շրջելը վտանգավոր է, մի քանի օր առաջ ես նայում էի փողոցի կողմ, և ինչ տեսնեմ՝ 7-8 շներից բաղկացած ոհմակ է շրջում այնտեղ: Ի՞նչ անենք, ո՞ւմ դիմենք, որ շների հետ կապված այս խնդիրը լուծենք», – ասում է Ախալքալաքի մեկ այլ բնակիչ:

Ամեն օր, եթե առավոտյան գնաս դեպի քաղաքի զբոսայգին, կարելի է հանդիպել շների մի քանի խմբերի: Առողջ ապրելակերպին հետեւող մարդիկ գրեթե ամեն օր քայլում են այս հատվածով: Հաշվի առնելով այն փաստը, որ թափառող շների կծելու դեպքերի մասին հաճախ են հաղորդվում, մարդիկ վախենում են այն շներից էլ, որոնց ականջներին կան պիտակներ:

Ըստ ՀԱԿ-ի՝ հունվարի 1-ից Ախալքալաքի մունիցիպալիտետի 53 բնակիչների շները կծել են: Միայն հունիսին 13 շների կծելու դեպք է գրանցվել, 1-ը՝ հուլիսին: Թե քանի հոգի է վախից լեղաճաք եղել՝ անհնար է հաշվել: Չնայած դրան, տեղական իշխանությունները կարծում են, որ այս հարցը կարող է լուծվել միայն շներին Օզուրգեթի կաստրացիայի ուղարկելու միջոցով: Տեղական իշխանությունների ներկայացուցիչները իրենց անգործությունը բացատրում են անօթևան կենդանիների վերաբերյալ Եվրամիության մարդասիրական օրենքներով: Արդյունքում շները վերադառնում են կրկին Ախալքալաք՝ կազմելով ոհմակներ և վախի մեջ են պահում քաղաքը և գյուղերը: Թափառական շների ամորձատումը չի ազատում բնակիչներին վախից և շների ժանիքներից: Հենց կենդանիներն էլ՝ բախտի քմահաճույքին թողնված, հաճախ են հայտնվում մեքենաների անիվների տակ:

Ախալքալաքում որոշ մարդիկ, ովքեր անտարբեր չեն կենդանիների ճակատագրի նկատմամբ, արդեն սկսել են խոսել շների համար ապաստանի անհրաժեշտության մասին: Փորձը ցույց է տվել, որ անօթևան շներին ապաստարան տեղափոխելու, պատվաստելու, կաստրացիայի ենթարկելու և վերադարձնելու վրա ծախսված մեծ գումարների արդյունքը չնչին է: Մունիցիպալիտետի միջոցները ծախսվում են, բայց խնդիրը մնում է անլուծելի: