Բորժոմիի մունիցիպալիտետի Տաբածղուրի գյուղում խաչքար է տեղադրվել: Սա 5-րդ խաչքարն է, որը Էդգար Պապիկյանը տեղադրել է ի հիշատակ Լեռնային Ղարաբաղի պատերազմում զոհվածների:

Խաչքարը տեղադրվել է ծնունդով այս գյուղից Էդգար Պապիկյանի միջոցներով, որն այժմ բնակվում է Երևանում, Հայաստանում:

Բացմանը ներկա էին հյուրեր Ախալքալաքի մունիցիպալիտետից, ինչպես նաև տաբածղուրեցիներ այլ վայրերից: Նախ խաչքարը օծվել է, ապա տեղի է ունեցել փոքրիկ միջոցառում և հյուրասիրություն:

tabatsxuri

Բարերարի խոսքով՝ իր նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ նախկինում Եռաբլուրում կանգնեցվել է երկու խաչքար, ևս երկուսը՝ Ֆիադոսիայում (Ղրիմ):

«Մեր գյուղում խաչքար չկար: Խաչքարը նվիրված է Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի զոհերին: Այնտեղ զոհված քաջարի երիտասարդների հիշատակին: Այդ ժամանակ օգնություն էր ցուցաբերվում Տաբածղուրիից: Մեր գյուղից պատերազմում վիրավորված մի տղա կա, որին ամեն ամիս ֆինանսապես օգնում ենք: Մենք այս օրը նշելու ենք որպես մեր գյուղի օր, և ամեն տարի այս օրը հավաքվելու ենք մեր գյուղում», – ասել է խաչքարը տեղադրած բարերարը` Էդգար Պապիկյանը: