Նինոծմինդայի կենտրոնում գտնվող զբոսայգին, որը հանրային տարածք է համարվում, աստիճանաբար գրանցվել է որպես մասնավոր սեփականություն: Այս մասին հետազոտություն է հրապարակել «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպությունը:

Հատկանշական է, որ 2,840 քառ. հողատեր են դարձել տեղական ինքնակառավարման մարմինների ներկա և նախկին պաշտոնյաներ, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները, մերձավորները և այն ընկերությունների ներկայացուցիչները, որոնք երկար տարիներ Նինոծմինդայի քաղաքապետարանից և նրան կից կազմակերպություններից պետգնումներ են իրականացրել։

Նինոծմինդայի Սակրեբուլոյի փոխնախագահ Կոնստանտին Վարդանյանը այս պաշտոնում նշանակվել էր 2013 թ․-ին։ Նա 2015 թվականի նոյեմբերից սեփականաշնորհել է Նինոծմինդայի զբոսայգու 100 քմ տարածքը։

2018-ի փետրվարից քաղաքային զբոսայգում 1,650 քառ. հատվածի սեփականատերերն են՝ Նինոծմինդայում քաղաքապետի ներկայացուցիչ Խորեն Մղդեսյանի եղբայրը, մայրը և հայրը: Նա այդ պաշտոնին է 2015 թ․-ի հունվարից:

Մեկ այլ վարելահողային տարածք, ընդհանուր 300 ք.մ. մակերեսով, Նինոծմինդայի զբոսայգում 2014-ի հունվարից Թագուհի Վարդանյանն է սեփականաշնորհել։ Նրա եղբայրը՝ Մուշեղ Վարդանյանը Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2010-2014 թվականների գումարման խորհրդի «Սոցիալ-տնտեսական զարգացման և ենթակառուցվածքների» խմբակցության նախագահն է եղել։

2013 թ.-ի փետրվարին ոչ գյուղատնտեսական նշանակության 100 քառ. տարածք Նինոծմինդայի նախկին քաղաքապետ Գագիկ Կարսլյանի մայրիկի՝ Հռեփսիկ Կարսլյաի անունով է գրանցվել։ Նույն տարվա հունիսին Հռեփսիկ Կարսլյանն այդ հողատարածքը նվիրել է Գագիկ Կարսլյանի կնոջը՝ Դեխձանիկ Կարսլյանին: Գագիկ Կարսլյանը Նինոծմինդայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2013 թ․-ի հունիսից մինչև 2017 թ․-ի նոյեմբեր ամիսը։ Մինչ այդ նա աշխատել է Արդարադատության նախարարության Նինոծմինդայի հաշվառման գրասենյակում: Գագիկ Կարսլյանը 2014-2018 թվականներին լրացված բոլոր հայտարարագրերում թաքցրել է Նինոծմինդայի զբոսայգում գտնվող հողամասը:

2016 թվականի օգոստոսի 12-ին Նինոծմինդայի զբոսայգու ոչ գյուղատնտեսական նշանակության 370 քառ. տարածքը գրանցվել է տեղացիներից՝ Հասմիկ Յորդանյանին: Ուղիղ մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 13-ին, Հասմիկ Յորդանյանը հողամասը վաճառել է Նինոծմինդայի այդ ժամանակվա քաղաքապետ Գագիկ Կարսլյանի կնոջ քրոջ որդուն՝ Ադամ Գյուլասարյանին։ Ադամ Գյուլասարյանի հայրը՝ Սայաթ Գյուլասարյանը 2016 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 2020 թվականի օգոստոսը Նինոծմինդայի քաղաքապետարանի վերահսկողության ծառայությունում աշխատել է՝ որպես վերահսկողության և արձագանքման վարչության երրորդ կարգի ավագ մասնագետ: Այդ ընթացքում Սայաթ Գյուլասարյանի կինը՝ (Գագիկ Կարսլյանի քենին) Լուսիկ Գյուլասարյանը Նինոծմինդայի քաղաքապետարանի 5 էլեկտրոնային մրցույթ, նախագծային-ծախսային փաստաթղթերի կազմում, ինչպես նաև շինարարական աշխատանքներ իրականացնելու համար, ընդհանուր առմամբ շահել է 60 641 լարի: Նինոծմինդայի քաղաքապետ Գագիկ Կարսլյանը, իր կնոջ քրոջ հետ իրականացրել է 6 ուղղակի գնում՝ ընդհանուր 46 222 լարի արժողությամբ։ Լուսիկ Գյուլասարյանը 2016-2018 թվականներին Նինոծմինդայի քաղաքապետարանից ընդհանուր առմամբ ստացել է 106.863 լարի:

Եվս մեկ ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս՝ 250 ք.մ. տարածք, Նինոծմինդայի զբոսայգում «Վրացական երազանքի» նախկին մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի ընտանիքի ընկերության ՍՊԸ «Մեեկի» տնօրեն, ինչպես նաև Հնեզել Մկոյանի որդու՝ Կարապետ Մկոյանի ՍՊԸ «Դեկմակի» նախկին գործընկեր (9% բաժնետեր) Պետրոս Նանայանին է պատկանում։ Նա նշված հողամասը գրանցել է 2015 թ.-ի դեկտեմբերին: Նա Մկոյանների ընկերություններում է հայտնվել 2017 թ․-ի մայիսից։ Հնեզել Մկոյանի ընտանիքի ընկերությունների հնարավոր կաշառակերական գնումների մասին Նինոծմինդայի քաղաքապետարանին «Միջազգային թափանցիկություն-Վրաստանը» 2020 թվականի հունվարին է գրել։

Նինոծմինդայի զբոսայգում, 2015 թվականի դեկտեմբերից 70 ք.մ. տարածքը պատկանում է «Թափարվանի» ՍՊԸ-ի տնօրեն և 50% բաժնետեր Ռաֆիկ Շահինյանին: Նրա ընկերությունը 2012 թվականից մինչ այժմ, շինարարական աշխատանքների բոլոր պետական ​​գնումները, բացառությամբ երկուսի, կատարվել է Նինոծմինդայի քաղաքապետարանին և նրա ՍՍԻՊ-ների հետ: Այս ժամանակահատվածում նա 20 գնումներով Նինոծմինդայի քաղաքապետարանից ստացել է 154,300 լարի:

7 հողատարծքից մի մասը արխիվային տեղեկատվության հիման վրա է գրանցվել, իսկ մի մասը հիմնված է Սեփականության իրավունքի ճանաչման հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Նինոծմինդայի Սակրեբուլոյից և Էկոնոմիակայի նախարարությունից հայտնում են, որ այդ տարածքները երբևէ չի եղել իրենց հաշվառման ներքո, Հանրային ռեեստրի ազգային գործակալությունից այս տարվա մարտից տեղեկացրել են, որ «Միջազգային թափանցիկություն-Վրաստանին» կողմից պահանջվող տեղեկատվությունը մշակվի և կտրամադրվի ավարտից հետո: Սակայն այն բանից հետո, երբ «Միջազգային թափանցիկություն-Վրաստանը» հետաքրքրվել է Նինոծմինդայի զբոսայգու սեփականաշնորհմամբ, Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը Նինոծմինդայի մունիցիպալիտետի նախկին քաղաքապետ Գագիկ Կարսլյանին, նրա կնոջը և Լուսիկ Գյուլիսարյանին, ով կազմել է գծագրերը և Նինոծմինդայի զբոսայգու 4 տարածք, ընդհանուր 308 քառ․ տարածքի սեփականատեր Շահեն Գրիգորյանին քրեական գործ է հարուցվել։ Քննության համաձայն, Գագիկ Կարսլյանը երկու անգամ կեղծ տեղեկանք է տվել Շահեն Գրիգորյանին` հողը սեփականաշնորհելու համար, իսկ դրա դիմաց նա կաշառք է վերցրել: Երկու հողատարածքներից մեկը գտնվում է Նինոծմինդայի զբոսայգում:

Հունիսի 22-ին Հանրային ռեեստրի ազգային գործակալությունից «Միջազգային թափանցիկություն-Վրաստան»-ի ստացված երկրորդ նամակը բացահայտում է, որ նշված հողերը սեփականշնորհելիս հանրային ռեեստրում գրանցելիս՝ փաստաթղթերին է կցվել նաև Նինոծմինդայի քաղաքապետարանի կողմից տրված համապատասխան տեղեկատվությունը: Նշենք, որ վերը նշված 7 հողամասերից 5-ը գրանցվել են որպես սեփականություն այն ժամանակ, երբ Գագիկ Կարսլյանը Նինոծմինդայի քաղաքապետ էր:

Նինոծմինդայի զբոսայգին, որի ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 20,000 քմ., Նինոծմինդայի քաղաքապետարանը գրանցել է 16907 քմ. տարածք, իսկ մնացած մասը մասնավոր սեփականություն է։

«Միջազգային թափանցիկություն-Վրաստանը» կոչ է անում Վրաստանի գլխավոր դատախազությանը և պետական ​​անվտանգության հակակոռուպցիոն վարչությանը՝ ուսումնասիրել Նինոծմինդայի զբոսայգում սեփականաշնորհված հողերի հարցը և խախտումների դեպքում գործել օրենքին համապատասխան: