Այսօր՝ հուլիսի 7-ին, Բաթումում տեղի է ունեցել վրաց-թուրքական համատեղ մաքսային կոմիտեի 3-րդ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում ստորագրվել է պարզեցված մաքսային միջանցքի մասին համաձայնագիր:
«Մենք կցանկանայինք, որ մաքսային և բոլոր տեսակի ընթացակարգերն իրականացվեն Ախալքալաքում։ Որքանով տեղեկացված եմ, տարածքային առումով այս ամենի հնարավորությունը Ախալքալաքում կա: Մենք մաքսային գործողություններն իրականացնում ենք Կարսում սահմանից մոտ 80 կիլոմետր հեռավորության վրա, և այս հեռավորությունն ու անվտանգությունը վստահում ենք երկաթուղուն: Որքան ես գիտեմ, սահմանին (Կարծախում) մաքսային ծառայություն չկա, օպերատորները ստիպված են լինում հաճախ գալ հեռավոր տարածություններից, ինչը սպասման պատճառ է դառնում: Հետևաբար, եթե մաքսային ընթացակարգեր իրականացվեն Կարծախից 30 կիլոմետր հեռավորության վրա` Ախալքալաքում, ավելի հեշտ կլինի», – Թուրքիայի առևտրի նախարարի տեղակալը, բացատրել է պատճառը թե ինչու է թուրքական կողմը պահանջում մաքսակետը տեղափոխել Ախալքալաք։
Մաքսային կոմիտեի նիստը վարել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լեւան Կակավան: Թուրքիայի առևտրի փոխնախարարի առաջարկի վերաբերյալ նա ասել, որ հարցը դրական լուծում կստանա:
«Ինչ վերաբերում է մաքսակետը Ախալքալաք տեղափոխելուն, ապա, անկեղծ ասած, ես ամբողջությամբ ներգրավված չէի այս գործին: Ես ձեզ խոստանում եմ, որ մոտ ապագայում, համոզված եմ, մենք դրական որոշում կունենանք», – Ռիզա Թունա Տուրագային ասել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լեւան Կակավան:
Մաքսային կոմիտեի նիստից հետո «Բաթումելեբին» խնդրել է Թուրքիայի առևտրի փոխնախարարին մեկնաբանել այդ հարցը:
«Բատումելեբին» Ռիզա Թունա Տուրագային հարցրել է, թե ինչու է թուրքական կողմը պահանջում Կարծախի մաքսակետը տեղափոխել Ախալքալաք:
«Կարծախիում առկա ենթակառուցվածքը բավարար չէ մաքսային գործողություններն արագ իրականացնելու համար: Հետևաբար, մեզ համար կարևոր է, որ Ախալքալաքում իրականացվեն մաքսային ընթացակարգեր, և այլևս հետաձգումներ չլինեն: Մենք կարծում ենք, որ եթե մաքսային գործողություններ իրականացվեն Ախալքալաքում, ապա տվյալ ընթացակարգերը կարագանան», – ասել է նա։