Այսօր՝ հուլիսի 7-ին, առավոտից՝ Թավիսուփլեբա (Ազատության)-Դարբինյան խաչմերուկում սկսվել են փոսային նորոնգման աշխատանքները:

Ճանապարհի այս հատվածը երկար ժամանակ է գտնվում է սարսափելի վիճակում և բազմիցս դարձել է ավտոմեքենաների վնասման պատճառ: Սկզբնապես այս հատվածը նախատեսվում էր ասֆալտապատել Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի հատվածի վերակառուցման շրջանակներում, որն այժմ ընթացքի մեջ է: Այդ հատվածին նախատեսվում էր հասնել վերականգնողական աշխատանքների վերջում: Այնուամենայնիվ, հսկայական փոսերը, և, ընդհանուր առմամբ, այս ճանապարհահատվածի սարսափելի վիճակը և վարորդների կողմից բազմիցս ներկայացրած բողոքները դրդեցին, որ այնտեղ փոսային նորոնգման աշխատանքներ իրականացվեն:

Հիշեցնենք, որ Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնումը սկսվել էր սեպտեմբերի երկրորդ կեսից: Ընդհանուր պետք է վերանորոգվի «Կորխիս Ծղալի» կամրջից սկսած ճանապարհի 7 կմ հատվածը: Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային վարչությունը, ընթացիկ տարվա հուլիսին՝ Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնման համար («Կորխիս Ծղալի» կամրջից մինչև Ախալքալաք) էլեկտրոնային մրցույթ էր հայտարարել 6 638 460.00 լարիի չափով։ Այն շահել էր «Ճանապարհաշինության վարչություն №1»-ը` 5 744 000.00 լարիով: Ճանապարհների վերականգնման էլեկտրոնային մրցույթն իրականացնելու վերջնաժամկետը 2 տարի է:

Ախալքալաքում փոսային նորոնգման աշխատանքները սկսվել են հունիսի սկզբին, աշխատանքներն իրականացնում է «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը: