Հուլիսի 2-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 964 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 607 մարդ, մահացել է 8 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 368 022, այստեղից ապաքինվել է 353 231 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 335:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 28 190 փորձարկում, այդ թվում 13 696-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14 494-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 3.42% է, վերջին 14 օրվանը՝ 2.74%, վերջին 7 օրվանը՝ 3.09%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 266 161 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 246 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 118 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 2771 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 620 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: