Այն տարածքում, որտեղ նախատեսված է «Թբիլիսիի փրայդ» շաբաթյակի առաջին միջոցառումը, տեղի է ունեցել բախում իրավապահների ու տեղում հավաքված «Թբիլիսիի փրայդի» հակառակորդների միջև:

«Թբիլիսիի փրայդի» հակառակորդները փորձում են հասնել այն վայրը, որտեղ պետք է «Թբիլիսիի փրայդի» շաբաթվա ընթացքում տեղի ունենա ֆիլմի ցուցադրությունը:

Իրավիճակը տեղում լարվել է մի քանի անգամ: Հավաքվածները ձվեր ու քարեր են նետել այն ​​ուղղությամբ, որտեղ «Թբիլիսի փրայդի» կազմակերպիչները պատրաստվում են միջոցառմանը:

«Թբիլիսի փրայդի» հակառակորդները փորձել են փակել այն ճանապարհը, որով փրայդի շաբաթյակի մասնակիցները պետք է մուտք գործեին միջոցառման վայր, ինչը հանգեցրել է իրավապահների հետ բախման:

«Թբիլիսի փրայդի» հակառակորդները շարժվում են դեպի երթևեկելի մաս և փորձում փակել ճանապարհը:

Ոստիկանությունը տարածքից հեռացրել է մի քանի մարդու:

Աղբյուրը՝ 1tv.ge