Այսօրվանից սկսվեց միասնական ազգային քննությունները։ Վրաստանում ազգային փոքրամասնությունները «ընդհանուր ունակություններ» առարկայի քննությունը պետք է հանձնեն հուլիսի 19-ին և 20-ին։

Այսօր մեկնարկել են միասնական ազգային քննությունները

Հարկ է նշել, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ դիմորդները, ովքեր ԲՈՒՀ-եր են ընդունվելու «4+1» ծրագրով, կհանձնեն միայն ընդհանուր ունակություններ առարկան՝ իրենց մայրենի լեզվով։ Հարկ է նշել, որ «4+1» ծրագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը, սակայն՝ թե կրթության և գիտության, թե հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախարարությունները հայտնում են, որ նախագիծը կգործի այնքան ժամանակ, որքան պահանջարկ կլինի։

Ամբողջ Վրաստանի մասշտաբով բացվել է 25 քննական կենտրոն, որից մեկը Սամցխե-Ջավախքում, քաղաք Ախալցիխեի №1 հանրային դպրոցը, որը գտնվում է Միքուտիշվիլի փ. №2-ում։ Հատկանշական է, որ Ախալքալաքի և Նինոծմինդայի դիմորդները հիմնականում քննությունները հանձնում են Ախալցիխեում։

Իսկ, թե քանի դիմորդ կա ողջ Սամցխե-Ջավախքից, կներկայացնենք հաջորդ հրապարակումներում: