Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումները գրանցվել են ժամը 13:45-ի սահմաններում:
Ազգային սեյսմիկ կենտրոնի մոնիտորինգի նախնական տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դմանիսիից 24 կիլոմետր հեռավորության վրա, Սամեբա գյուղի մոտակայքում:
Ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3,1 մագնիտուդ: