Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփիո Գորգոձեի խոսքով՝ մինչ 20 դիմորդներ չեն կարողացել հանձնել Վրաց լեզվի և գրականության քննությունը՝ կորոնավարակի պատճառով, բայց նրանք քննությունը կհանձնեն լրացուցիչ քննաշրջանում:

Այս մասին Գորգոձեն լրագրողներին հայտնել է քննական կենտրոնում, որը բացվել է Մուխիանիի թիվ 175 հանրային դպրոցում, որտեղ նա վերահսկում է քննությունների գործընթացը:

Նրա խոսքով, ժամը 06:00-ից սկսած, հանրապետությունում բացվել է 25 քննական կենտրոն:

«Առաջին քննաշրջանին գրանցումը սկսվել է ուղիղ 08:00-ին: Ըստ ներկա պահի տեղեկատվության, մոտ 20 դիմորդները, որոնց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, կկանչվեն առանձին քննաշրջանին:

Ինչ վերաբերում է կանոնակարգին, ապա, ի տարբերություն նախորդ տարվա, դիմորդները քննության ամբողջ ընթացքում ստիպված կլինեն դիմակ կրել: Բացի այդ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի մենք ունենք երկու քննաշրջան՝ առավոտյան և կեսօրին: Դիմորդները կջերմաչափվեն և կանցնեն ախտահանիչ գորգով, կախտահանեն իրենց ձեռքերը, այնուհետև կտեղավորվեն այն քննասենյակներում, որտեղ 10 դիմորդից ավելին չպիտի լինի: Սեղանները տեղադրված են հեռավորության պահպանմամբ, և յուրաքանչյուր սեղանի դիմաց պաշտպանիչ պատնեշ է տեղադրված», – ասել է Սոփիո Գորգոձեն:

Այս տարի հանրապետության տարածքում բացվել է 25 քննական կենտրոն: Ընդհանուր առմամբ քննություն է հանձնում 83 600 հոգի, այդ թվում՝ մինչև 39 000 դիմորդ-շրջանավարտ: