Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 60-ով՝ հասնելով 224 227-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Պաշտոնական հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 50-ով և հասել 216 049-ի:
Իրականացվել է 3 410 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 149 863-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 498-ի, ևս 1 095 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 585 մարդ։