Երեկ՝ հունիսի 17-ին Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցավ Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի նիստը: Որի ընթացքում քննարկվեց ողջ տարածաշրջանում իրականցված և իրականացվելիք ծրագրերը։

Հանդիպմանը ներկա էին Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և այլ պաշտոնյաներ։

patgamavwr ev qaghaqapet

iritsyan

Նիստին լսեցին տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկատվությունը Սամցխե-Ջավախքում, «Տարածաշրջաններում իրականացվելիք ծրագրերի հիմնադրամի» 2019-2020 թվականներին կատարված աշխատանքների, ընթացիկ և ապագա ծրագրերի վերաբերյալ (տարածաշրջանում և մունիցիպալիտետներում նախատեսվող ենթակառուցվածքային ծրագրեր): Քննարկվեց նաև պետական ​​և տեղական կարևորության ճանապարհների կառուցման և վերանորոգման ծրագրերը, ինչպես նաև ջրամատակարարման և կոյուղիների խնդիրները, աղետների կանխարգելման միջոցառումները, ափամերձ տարածքների պաշտպանության աշխատանքները, աղբավայրերի կազմակերպումը, բնակավայրերի բարելավումը, բարձրալեռ տարածաշրջանների հիմնադրամի կողմից հովանավորած նախագծերը և այլ հարցեր։

Նիստում հայտարավեց, որ 2012 թվականից տարածաշրջանում կառուցվել է 27 մանկապարտեզ, ևս 8 մանկապարտեզ կառուցման փուլում են, կառուցվել է 11 դպրոց, իսկ ևս 6 դպրոց գտնվում է կառուցման փուլում: Նշեցին նաև, որ Աամցխե-Ջավախքում կառուցվել է 750 կմ ճանապարհ, ինչը ընդհանուր առմամբ կազմում է՝ 544 167 606 լարի: Ինչպես նաև շեշտ դրվեց այն փաստի վրա, որ տարածաշրջանի բնակչության 75%-ն արդեն գազաֆիկացված է: 8 տարվա ընթացքում վերոնշյալ աշխատանքների համար ծախսվել է 630 միլիոն լարի։

Հանդիպման ընթացքում նշեցին, նաև նախադպրոցական կրթության խթանման կարևորության մասին:

Հանդիպման ընթացքում ենթակառուցվածքային նախագծերի հետ մեկտեղ քննարկվեց նաև տարածաշրջանում առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները, և առավել սուր խնդիրներից մեկը տարածաշրջանի գազաֆիկացումն էր:

Թե ինչպիսի առաջարկներով և խնդիրներով հանդես եկան պատգամավոր Սամվել Մանուկյանը, քաղաքապետ Յուրի Ունանյանը և Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, կներկայացնենք հաջորդ հոդվածում։