Հունիսի 17-ին Իտալիայում մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Առաջնությանը մասնակցում են 41 երկրի բռնցքամարտիկներ: Ախալքալաքից երեք մարզիկ՝ Արտյուշ Գոմցյանը, Արշակ Էլիզբարյանը և Արտեմ Յորդանյանը, մասնակցում են Վրաստանի ազգային հավաքականի կազմով:
Այսօր Թբիլիսիի միջազգային օդանավակայանից 10 բռնցքամարտիկ, մարզիչների և խմբերի ղեկավարների հետ մեկնեցին են Իտալիա, պայքարելու Եվրոպայում լավագույնի կոչման համար: Նրանց թվում են Ախալքալաքի մարզահամալիրի երեք սան:
Եվրոպայի առաջնությունը մեկնարկում է հունիսի 17-ին և կշարունակվի մինչև հունիսի 24-ը:
Եվրոպայում լավագույնի կոչման համար կպայքարեն Արտյուշ Գոմցյանը՝ 60 կգ քաշային կարգում, Արշակ Էլիզբարյանը՝ 75 կգ քաշային կարգում և Արտյոմ Յորդանյանը՝ 91 կգ քաշային կարգում: Բռնցքամարտիկներին մարզում է Ատոմ Էլիզբարյանը: