Վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն, 2021 թվականի մայիսին, ապրիլի համեմատ, Վրաստանում աճել է կենսապահովման նվազագույնը:
2021 թվականի ապրիլին աշխատունակ տարիքի տղամարդկանց կենսապահովման նվազագույնը կազմել է 202,8 լարի, մինչդեռ ապրիլին ցուցանիշն աճել է երկու լարիով և 80 թեթրիով` ընդհանուր հասնելով 205,6 լարիի:
Բացի այդ, ըստ Վիճակագրության ազգային ծառայության, ապրիլի համեմատ, միջին սպառողի կենսապահովման մակարդակը մայիսին աճել է 2,5 լարիով և կազմել 182,1 լարի:
Այս տարվանից, ըստ վիճակագրական նոր աշխատանքային ծրագրի, այս ցուցանիշի հաշվառումն այլևս չի իրականացվի Վիճակագրության ազգային ծառայության կողմից: Ինչպես նշվում է Վիճակագրության ազգային ծառայությունում, այս ցուցանիշը չի օգտագործվում որևէ պլանավորման և որոշումների կայացման գործընթացում:
Վիճակագրության ազգային ծառայությունը կենսապահովման նվազագույն մակարդակը սահմանում է՝ հիմնվելով սննդամթերքի նվազագույն զամբյուղի վրա: Նվազագույն պարենային զամբյուղը պարունակում է սննդամթերքի այն քանակը, որը ֆիզիոլոգիապես անհրաժեշտ է աշխատունակ տարիքի տղամարդու բնականոն կյանքի և աշխատունակության համար: Կենսապահովման պարենային զամբյուղը բաղկացած է 40 անուն ապրանքներից՝ հաց, հացահատիկային մշակաբույսեր, միս, կաթնամթերք, բանջարեղեն և հրուշակեղեն: