Վրաստանի հարցը կքննարկվի Բրյուսելում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, – այս մասին ասված է Դաշինքի կողմից հրապարակած փաստաթղթում, որն արտացոլում է քննարկվելիք հարցերը և օրակարգը:

Մասնավորապես, Վրաստանի հարցը Ուկրաինայի հետ միասին ընդգրկված է ՆԱՏՕ-ի Բրյուսելի գագաթնաժողովի օրակարգի հինգերորդ գլխում, որի վերնագիրն է՝ Support rules-based international order և դրանում խոսվում է Դաշինքի կողմից ընդհանուր արժեքներ ունեցող երկրների հետ հարաբերությունների խորացման մասին:

«Երբ բանը հասնում է կանոնների վրա հիմնված միջազգային կարգի պահպանմանը, երկրները, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը, չեն կիսում դաշինքի արժեքները: Նրանք այս կարգի դիմադրության առաջնագծում են: Դա ազդում է դաշնակից երկրների անվտանգության, արժեքների և կյանքի ժողովրդավարական ձևի վրա: Հաջողակ մնալու և եվրաատլանտյան տարածքի պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար, ՆԱՏՕ-ն պետք է ավելի մեծ դեր խաղա դաշնակիցների անվտանգության համար կարևոր ոլորտներում, կանոնների վրա հիմնված միջազգային կարգի պահպանման և հաստատման գործում: Սա ներառում է ընդհանուր արժեքների և շահերի միաձայն պաշտպանություն: ՆԱՏՕ 2030-ի շրջանակներում դաշնակիցները որոշում կկայացնեն խորացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, սերտ ու հեռավոր դաշնակիցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում` Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- ասված է փաստաթղթում: