Խորհրդարանը քննարկում է օրինագիծ, որն առաջարկում է սահմանադրական մակարդակով ամրագրել, որ ընտանիք կարող է համարվել միայն տղամարդու և կնոջ միությունը:
Այսօր, մայիսի 5-ին, Վրաստանի խորհրդարանում կսկսվի սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումն ամուսնության հարցի հետ կապված: Օրենսդրական նախաձեռնությունը քննարկման դնելու օգտին ստորագրել են 80 պատգամավոր, երբ այն քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ: Նախագծի հեղինակներն են` «Վրացական երազանք», «Վրացական երազանք – Պահպանողականներ», «Վրացական երազանք` արդյունաբերողներ» և «Վրացական երազանք` Ազգային Ֆորում» խմբակցությունները և երկու պատգամավորներ «Հանրապետականներից»:
Նշենք, որ ըստ նախագծի, Վրաստանի Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին կետը ձևակերպվելու է հետևյալ կերպ` «Ամուսնությունը` տղամարդու և կնոջ միջև կամավոր միություն է, որը ստեղծվել է ընտանիք ստեղծելու նպատակով և հիմնված է ամուսինների իրավահավասարության վրա»:
Էդիտա Բադասյան