Ըստ Հանրային ծառայությունների զարգացման գործակալության, հունիսի 9-ից, ամբողջ հանրապետությունում, ամուսնության գրանցման հանդիսավոր արարողությունների անցկացման ծառայությունները վերսկսվել են, բայց գրառումները մնում են էլեկտրոնային ձևաչափով:

Գործակալության տվյալներով՝ Արդարադատության նախարարության Հանրային ծառայությունների զարգացման գործակալության նախագահ Զուրաբ Սանիկիձեն ամուսնության համար տարածքներ է բացել Կախեթիի շրջանի երկու քաղաքներում՝ Թելավիում և Գուրջաանիում:

Այն անձինք, ովքեր ցանկանում են գրանցել իրենց ամուսնությունը հանդիսավոր մթնոլորտում, կարող են դիմել այս ծառայությանը՝ Վրաստանում գործող բոլոր ամուսնական տներում (այդ թվում` Թելավիում և Գուրջաանիում գտնվող վերջերս բացված հարսանեկան տարածքներում), ինչպես նաև օգտվել ծանկացած հարմար վայրում այս ծառայությունը մատուցելուց՝ ամուսնությունը գրանցելու համար: