Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հնարավոր է համարել, որ երկրում մինչև հունիսի վերջը կարող են չեղյալ հայտարարել պարետային ժամը, որը ներկայում գործում է 23:00-ից մինչև 4:00-ն:

«Եթե ցամաքային սահմանների բացումը չվատացնի համաճարակաբանական իրավիճակը Վրաստանում, հնարավոր կլինի լիովին վերացնել տեղաշարժի սահմանափակումը օրվա գիշերային ժամերին», – ասել է Թուրնավան:

Գիշերը Վրաստանում տեղաշարժի սահմանափակում է մտցվել անցյալ տարվա նոյեմբերին։ Կես տարուց ավելի պարետային ժամը սկսվում էր 21:00-ին և ավարտվում 05:00-ին, մայիսին դրա սկիզբը տեղափոխվել է 23:00-ին, իսկ հունիսի 1-ից դրա գործողությունը տեղափոխվել է 04:00-ին: