Թբիլիսիում Վրաստանի քիքբոքսինգի առաջնությանը մասնակցում էին Ջավախքի 15 պատանի մարզիկներ, որոնցից 6 մարզիկներ ներկայացնում էին Նինոծմինդայի մունիցիպալիտետը, իսկ մնացած 9-ը` Ախալքալաքի: Ջավախքցի 9 մարզիկներ առաջնությունից վերադարձել են ոսկե մեդալներով, իսկ 2-ը՝ արծաթե, ևս մեկ մարզիկ գրավել է 3-րդ տեղ:
Քիք-բռնցքամարտի Վրաստանի առաջնությունն անցկացվում է տարին մեկ անգամ: Այն Վրաստանի շրջաններից բացահայտում է լավագույն մարզիկներին: Այսպիսով, Վրաստանը պարզում է իր մարզական ներուժը ապագա եվրոպական և համաշխարհային մրցումներում: Առաջնությանը մասնակցում էին 230 մարզիկներ ամբողջ Վրաստանից՝ 9 տարեկանից բարձր:
«Համավարակի պատճառով յուրաքանչյուր շրջանից մարզիկների թիվը սահմանափակ էր, մասնակցում էին 10-15-ական հոգի, որոնք զբաղեցնում էին առաջին, երկրորդ տեղերը, չեմպիոններ էին: Եթե չլիներ համավարակը, մասնակիցների թիվը շատ ավելի մեծ կլիներ: Տղաները սպասում էին դրսում, կարդում էին անուններն ու ազգանունները և նրանց մեկ առ մեկ ներս թողնում, փոխում էին մարզահագուստը, տաքացնում էին մկանները և բարձրանում ռինգ», – ասում է մարզիչ Սերգեյ Տոնականյանը:
Ոսկե մեդալակիրներն են.
Տոնականյան Սարգիս
Գասպարյան Վարդան
Պալոյան Ալբերտ
Պոդոսյան Ալբերտ
Ղազարյան Էդվարդ
Նանայան Հարութ
Պոդոսյան Նարեկ
Քամալյան Արթուր
Այվազյան Արտյուշ
Երկրորդ տեղերը գրավել են.
Խաչատուրյան Արթուր
Գալստյան Սանդրիկ
Երրորդ տեղ է գրավել Կարագեկաբյան Ռոմանը: